▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ՞

Կարդացի 26.06.13թ. «Հայոց Աշխարհ» օրաթերթի հենց առաջին էջում գրված «Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ» և «Մի անհանգստացեք» հոդվածները: 
Ողղակի մեկ փոքրիկ դիտարկում ռազմավարական դաշնակից պետության շարքային քաղաքացու կողմից… 
Եթե Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ ու մենք անհանգստանալու բան չունենք, ապա բարեկամական խորհուրդ նաև Ռուսաստանին, Ռուսաստանի իշխանություններին: Երբ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները զինվում են, նոր զինատեսակներ են արտադրում, տեղակայում իրենց ռուսաստանամերձ բազաներում, երկրներում կամ աշխարհի «թեժ» կետերում, ապա խորհուրդ եմ տալիս չհուզվել, չանհանգստանալ…Ամեն ինչ նորմալ է, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները զինատեսակներ տեղադրելիս, տեղակայելիս, վաճառելիս պահպանում են միջազգային բոլոր պահանջներն ու պարտավորությունները, ինչպես նաև իրենց երկրների օրենքներն ու բնականաբար նաև շահերը…

Այդ առումով դուք որևէ անհանգստություն չպետք է ունենաք, զանազան հանդիպումներում մի քննարկեք, մի բարձրաձայնեք , ամեն ինչ նորմալ է: Դուք ունեք բավարար ուժեր և միջոցներ ձեր սահմանների անվտանգությունն ապահովելու համար:

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանի  գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more