Ադրբեջանում խորանում են հակասությունները Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ու ծայրահեղ կրոնական կազմակերպությունների միջև: Օրեր առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Սիրիայում կռվող ադրբեջանցիները հայտնվել են մոլորության մեջ, ինչը շատ վտանգավոր է երկրում կայունությունը պահպանելու համատեքստում, քանի որ ծայրահեղ կրոնական կազմակերպությունները ակտիվ գործունեություն են ծավալում Ադրբեջանում: Խոսքը վերաբերվում է, մասնավորապես, սալաֆիներին: Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից հետո շեյխի դեմ ակտիվ տեղեկատվական հարձակում սկսվեց ԶԼՄ-ներում: Այսօր տեղեկություն է ստացվել, որ Փաշազադեն մեծ փողեր է վերցնում տարբեր կրոնական կազմակերպություններից Ադրբեջանում ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն այդ փողերը կորում են: Փաստորեն շեյխը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանում ծայրահեղ կրոնական կազմակերպությունների գործունեությունն անընդունելի է, մյուս կողմից փող է վերցնում նրանցից:
Ադրբեջանում խորանում են հակասությունները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


