▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագրեսիվ հեռուստատեսություն. Վահրամ Միրաքյան.boon.am

boon.am-ի տեսանյութում ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը նշում է, որ 1960-90-ական թթ. զարգացած երկրներում նկատվեց հանցագործությունների ընդհանուր աճ: Հատկապես ավելացել էին պատանիների և երիտասարդների կողմից իրականացվող, ինչպես նաև սեռական բնույթի հանցագործությունները: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ագրեսիայի դրդող հայտնի գործոնները՝ ալկոհոլ, եղանակ, աղքատություն և այլն, բացասական ուղղությամբ փոփոխություն չեն կրել և աճը տեղի է ունեցել մեկ այլ` մինչ այդ գոյություն չունեցող գործոնի ազդեցությամբ: Հանրային կյանքում միակ փոփոխությունը, որը, որպես ագրեսիայի ավելացման համար պատասխանատու գործոն, գրավեց գիտնականների ուշադրությունը, հասարակությունում լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության աճող ընդգրկվածությունն էր: Բացի այդ, տվյալ շրջանում ամերիկյան հեռուստատեսությունում սկսել էր շեշտակի աճել սեռական անզսպությունը խթանող1 և բռնություն քարոզող բովանդակությամբ հեռուստաարտադրանքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more