Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը 2023-ի համար առանձնացրել հայ դասականներից հենց Չարենցին և Թումանյանին։ Կարծում եմ, այդ շեշտադրումը շատ պարզ քաղաքական ուղերձ էր։ Ըստ այդ ուղերձի Նաիրին միֆ էր ու հեքիաթ և այդ մյութոսի մեջ Վանի, Բայազետի, Մուշի, Կարսի կողքին իր տեղն է գտել նաև Արցախը՝ որպես մի ցնորք։
Իսկ Թումանյանն էլ հայ-թաթարական (ադրբեջանական) երկխոսության խորհրդանիշներից մեկն է, չէ՞ որ հենց ինքն էր ցարիզմի կողմից հրահրված հայ-թաթարական արյունալի բախումներից հետո շրջում գյուղից գյուղ և հաշտության ու համակեցության կոչեր անում։
Դիտեք նաև՝