▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչի վրա է հույսը դրել այս ճղճիմը. Մեկ է հաղթելու ենք, ա՛յ թերհաս

Յուրաքնչյուր ցնորքի մեջ կան ցավալի փաստարկներ, որոնց հետ մենք հաշվի չնստելու իրավունք չունենք (Նապալեոն Բոնապարտ):
Ամեն մի աբսուրդ ունի իր հեղինակը, և, երբ այդ անձը, ամեն ինչից բացի, նաև մեր թշնամին է, դա սկսում է արդեն նյարդայնացնել: Այո՛, նյարդայնացնել, քանզի այս անգամ նրա կողմից հնչեցրած հերթական բարբաջանքին մենք իրավունք չունենք չանդրադառնալ. Ցավոք սրտի այս անգամ նրա ելույթի մեջ կան մտորելու և մեր համար հետևություններ անելու տեղեր: 
Եվ այսպես, նայեք թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը իրենց ազգային օրվա առթիվ հավաքվածների մոտ (ներկայացվում է ռուսերեն լեզվով). «Мы и впредь должны держать Армению в изоляции от всех международных проектов. Эта тактика и эта политика приносят свои плоды. Согласно официальной статистике самой Армении, ежегодно эту страну покидают 80-100 тысяч человек. Покидают навсегда. В этой стране усиливаются тенденции депопуляции, наблюдается демографический кризис. И этот кризис будет постепенно углубляться, так как чем больше трудоспособных людей уезжает оттуда, тем больше сокращаются возможности возродить экономику…….. Сегодня численность населения Азербайджана приближается к 9 миллионам 500 тысячам человек. В Армении же проживает менее 2 миллионов человек. Если наше население будет расти такими темпами, а население Армении сокращаться, то примерно через 5-7 лет наше население будет в десять раз больше».
Հարգելի ընթերցող, այո՛,  ցավոք սրտի այս սրիկայի ասածի մեջ կան մտորելու առանձին կետեր. նախ սկսենք նրանից, որ Հայաստանում արտագաղթի չափերը այն աստիճանի են հասել, որ մեր թշնամին իր հաջողության հասնելու ամբողջ հույսը դրել է հենց այդ երևույթի վրա: Մենք՝ բոլորս, լինենք իշխանություն, թե՝ ընդդիմություն, պետք է գիտակցենք, որ այս փաստը լուրջ սկսել է ուրախացնել մեր թշնամուն, և չգիտակցել այս, նշանակում է վտանգել մեր վաղվա օրը:
Հնչեցնելով հետևյալ տողերը` «Мы и впредь должны держать Армению в изоляции от всех международных проектов. Эта тактика и эта политика приносят свои плоды»՝  Ալիևը փորձում է հասկացնել, թե Հայաստանի արտագաղթի աճի մեջ նա ունի իր ներդրած լուման, սակայն նա այնքան թերհաս է, որ չի հասկանում, որ արտագաղթը դա մեր ներքին խնդիրն է, և մենք վաղ թե ուշ այդ հարցը լուծելու ենք, ինչքան էլ  որ դա ծանր չլինի մեր համար: Այս սրիկան պետք է հասկանա, որ շատ շուտ է ուրախանում, որ հեռակա պլանները գծելուց նա պետք է հաշվի առնի, որ մեր մոտ այսպես երկար չի կարող շարունակվել, մենք, ինչպես միշտ է եղել, վերականգնվելու ենք, և նա ստիպված է լինելու հաշվի նստել ոչ թե արտագաղթի, այլ ներգաղթի աճի հետ: 
Հ.Գ Համենայնդեպս, նույնիսկ, եթե մեր մոտ շարունակվի արտագաղթը, և մենք մնանք շատ քիչ, այնումենայնիվ մենք բոլոր պարագաներում հաղթելու ենք, ինչպես դա արեցինք 90-երի ժամանակ, քանզի մենք բարոյապես պատրաստ ենք հաղթելու, քանզի մենք իրավունք չունենք պարտվելու, սա մեր տեսակն է, իսկ իրենք՝ ընդհակառակը. երբեք պատրաստ չեն եղել և չեն էլ կարող պատրաստ լինել, այդպիսին է նրանց տեսակը…:

Կարեն Թումանյան

Աղբյուրը`  replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more