▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչպես կարելի է թալանչուն տարբերել ազատամարտիկից

Ահա, թե ինչպես կարելի է թալանչուն ու հրոսակին տարբերել ազատամարտիկից. եթե իրեն ազատամարտիկ հորջորջող մեկը այսօր կանգնում ու հերոսացնում է գեներալ Մանվելին, Լիսկային, Շմայսին ու նմանատաիպ այլ սրիկաների, ապա ինքն էլ անկասկած պատկանել է մարդկային էն տիպին, ով էդ խառը տարիներին զենքը առել էր ձեռքը, բայց ոչր այնքան հանուն հայրենիքի, որքան հանուն ավարի ու իշխանության:

Սմբատ Հակոբյանն է, նույն այն վայ-ազատամարտիկը, ով գրին քարտ է տալիս Նեմեց Ռուբոյին, որպեսզի վերջինս կարանա ասել, իբր ինքն էլ գոյամարտի մասնակից է, նույն այն վայ ազատամարտիկը, ով հերոսացնում է Շմայսին ու Լիսկային, նույն այն վայ ազատամարտիկը, ով կշտամբում է այլ ազատամարտիկներին, ովքերը ընդամենը ուզում են մարդավայել սոցիալական պայմաններում ապրեն:

Ամոթ քեզ, Սմբատ Հակոբյան, չգիտեմ դու ինչ վաստակ ունես պատերազմում, բայց եթե անգամ ունես, քո ներկայով զրոյացնում ես այն ամբողջությամբ:

Գեղամ Ասլամազյան

Տեսանյութը` Yerkir.am-ի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more