▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահարոն Ադիբեկյան. «Եթե ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային միասնական դաշինքով, ապա 55 % քվե կապահովեին»

Երևանի ավագանու ընտրություններին 1290 հարցվածներից մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 45, 5 տոկոսը, 37  տոկոսը չի գնա ընտրության, իսկ  9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել է «Սոցիոմետր» վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա` եթե ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային միասնական դաշինքով, Երևանի ավագանու ընտրությանը շուրջ 55 տոկոս քվե կապահովեին:

«Ըստ հարցումների` 70 տոկոսը գտնում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխանում է ընտրացուցակի առաջին համարին: Մեր հարցումներով 24,5 տոկոսը կընտրի Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին ու Մարտիրոսյանի` 2, 5 տոկոսը, 1-ական տոկոս Երիցյանին ու Ռուստամյանին կընտրի, իսկ Վահագն Խաչատրյանին 1 տոկոսից ցածր կտան»,- նշել է սոցիոլոգը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more