▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ.Կոմիտաս 5 հասցեում վերսկսվել է շինարարությունը

Հարգելի լրատվամիջոցներ,  Կոմիտաս 5 հասցեում առավոտյան վերսկսվել է շինարարությունը:

Ծանր տեխնիկան ներսում աշխատանք է կատարում:

Երկու օր առաջ տրվել էր պատկան մարմինների կողմից խոսոտւմ 5 օրով դադարեցնելու շինարարությունը, դատարանի կողմից, որպեսզի քննարկվի այս հարցը:

Սակայն շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը: Տարածքում շատանում են ոստիկանները: Քաղաքացիները մոտ 10 հոգի են:

Պետք ա շատանալ
Լրատվամիջոցներ չկան, Շտապ պետք է լուսաբանել: Այս մասին ահազանգեց Տիգրան Խզմալյանը:

Թեհմինե Ենոքյանի գրառումը

Ֆեյսբուք

Ավելի վաղ Վարդան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«24.08.2013. .... 09.00 Կոմիտաս 5-ում նորից հավաքվել են ոստիկաններն ու կարմիր բերետավորները և շարունակում են պաշտպանել կառուցապատողին անօրինական շինարարությունը իրագործելու համար: Ոստիկանական մահակների դեմ բնակիչ-կանայք դուրս են եկել ավելներով: Բոլորս միանում ենք բնակիչներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more