Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում`
16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:
Կիքսեր ու բացահայտումներ ուկրաինական հեղափոխությունից հետո: Վիտալի Կլիչկոն եթերում ասում է, թե հանդիպել է մահացած ոստիկանների հետ, իսկ Արսեն Ավագովը պատմում է իր հայկական արմատների մասին:
Նոր բառամթերք ու ԵԹԵ-ների շարան Ազգային Ժողովում:
Ինչից են դժգոհ արվեստագետներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները Հայաստանում. Զրույցը ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ է:
Հայերեն ցուցանակ ` Թուրքիայի քաղաքապետարաններից մեկի վրա, իսկ Փարիզի փողոցներում` Հայաստանի ու Արցախի դրոշներով բեռնատարներ:
Շաբաթվա հարցականներն ու բարձր տոնայնությամբ հարցերը:
Ադրբեջանցիները գողացել են Սայաթ նովայի ՔԱՄԱՆՉԱ-ն ու կրակն են ընկել թուրք երաժտագետի ձեռքը, ով հայտարարել է, որ երգը հայկական է: