▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն «դուռ-դոմ» է` ուրիշ կերպ չես ասի

Երկու օր է գնում եմ ԱԺ:
Դուրդոմ: 
Ուրիշ կերպ չես ասի:
Միշտ է այնտեղ այդպես եղել, բայց` ոչ այսքան: 
Պարտճառները շատ են. առաջին հերթին` ասել եմ. այդտեղ եղել է գերեզմանոց: 
Երկար տարիներ:
Այնպիսի տպավորություն է, թե Կոզեռնի գերեզմանի հողի տակից հոգիները դուրս եկել, լցվել են խորհրդարան... մի դրանց աչքերին նայեք, մի դրանց ասածները լսեք... մի դրանց ձայնն ունկնդրեք..
Կենդանի, ադեկվատ մարդկանց հետ նրանց կապը զրո է... աստրալի ձայներով, 
աստրալի հագուկապով, աստրալի մաներայով... նրա, ինչի մեջ ալամ աշխարհն իրենց է մեղադրում, անմեղսունաի կարգավիճակով մոտենում են ամբիոնին ու զեղվում:
Զեղվածքը խորհրդարանական լրագրողները փոխանցում են լայն հանրությանը...
Զեղումը «կենդանի» պահելու համար:
Գուցե Ջրրհոսի ժամակաշրջանն հենց այսպես էլ` ախմախ պետք է լիներ?...մաքուրը մաքրվեր, կեղտոտը կեղտոտվեր, մահացածը գտնվեր, այնտեղ գտներ իր նմանին: Մեռելներին:
Հա, ժող ջան, թող մեռելները թաղեն մեռելներին:

 

Կարմեն Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more