▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահը նոր դաջվածք ունի․ ի՞նչ է մեկնաբանում օգնականը

ԱրմԼուր.am-ը գրում է․ «Համացանցում հայտնվել է լուսանկար ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Վանաձոր կատարած այցից, որտեղ ակնհայտ երևում է ԱԺ նախագահի ձեռքի նոր դաջվածքը։

Դաջվածքը նման է փյունիկի, որը․ ինչպես հայտնի է, մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ ինքն իրեն այրելու և կրկին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։

Ազգային Ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է դաջվածքը արել Ալեն Սիմոնյանը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը։

«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում»,- հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահի օգնականը։

Սակայն Ալեն Սիմոնյանի սոցիալական ցանցերի էջերը ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2022, 2021 թվականի նկարներում ԱԺ նախագահի դաջվածքը չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more