▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ պատգամավոր դառնալն ինձ ավելի շատ է օգնում մշակութային ոլորտում օգտակար լինել հանրությանը».Շուշան Պետրոսյան

ԱԺ պագտամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է  հայկական մշակույթի խնդիրներին և իր գործունեության հայրենասիրական   դրսևորումներին.

«Արվեստը կոսմոպոլիտ երևույթ է: Մենք այնքան քիչ ենք լուսաբանում մեր արվեստի հսկա շտեմարանը, մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք հին և մշակութային առումով հարուստ ազգ ենք: Մենք կարող ենք մեր հին արժեքները ներկայացնել նորովի,օրինակ,  Վահան Արծրունին նորովի է ներկայացրել Ներսես Շնորհալու, Մաշտոցյան  հոգևոր երգերի շարքը, շարականները, որոնք կարել է ներկայացնել  աշխարհին` միջազգային հանրությունը: Օրինակ շատ կուզեմ, որ  թարգմանվեն մեր ժամանակակից գրողների գործերը: Մենք նաև նոր արժեքներ ենք ստեղծում, որ նույնպես պետք է ներկայացնել աշխարհին»,- նշել է երգչուհին, շեշտելով որ ԱԺ պատգամավոր դառնալն իրեն ավելի շատ է օգնում, մշակութային ոլորտում օգտակար լինել հանրությանը:

«Եթե այն ժամանակ ես որպես երգչուհի էի հանդես գալիս զորամասերում մասնակցելով համերգներին, ապա այժմ ինքս եմ նախաձեռնում նման միջոցառումներ, և ավելին, փորձում եմ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծման գործընթացին էլ մասնակից լինել»,-ասել է Շուշան Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more