▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորն իր գերշքեղ ջիպը վարկով է վերցրել ու ամեն ամիս փակվում է

 

Չնայած նրան, որ ազգիս օրենսդիրներից շատերը հենց նոր են իջել ամպերից ու գրեթե կիսասրբեր են, սակայն որոշների անունների շուրջ ուշագրավ խոսակցությունների պակաս գրեթե չի նկատվում: Բոլորովին վերջերս էլ, քաղաքական որոշ շրջանակներում ակտիվ խոսակցություններ են սկսվել պտտվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը`հայտնի Մխիկը, բացի օրենքներ գրել-ջնջելուց նաեւ այլ գործերով է փորձում զբաղվել, այն էլ՝ հարեւան Վրաստանում: Իսկ թե ինչի՞ մասին է գնում խոսքը, ներկայացնում ենք ստորեւ.
-Պարոն Մխիթարյան, վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ Ձեզ պատկանող «Խնուս» ընկերության տարածքը մտադիր եք վաճառել, եւ դուք էլ շատերի նման ցանկություն ունեք ճանապարհ ընկնելու դեպի Վրաստան` իհարկե բիզնես գործունեությամբ զբաղվելու համար: 
-Ազիզ ջան: <Խնուս> ֆիրմա կա, ոչ մեկ էլ չի ուզում վաճառի, դա ուղղակի ճիշտ ա, չի աշխատում:
-Իսկ ինչո՞ւ չի աշխատում:
-Ազիզ ջան, էտի վաղուց ա էղել, մակարոնի ցեխ ա  եղէլ, փակվել ա, եղբայրս ա դրանով զբաղվել, ո՞վ ա ասում տենց բաներ… Վրաստա՞ն խի պիտի գնանք, մեր հայրենիքը թողած:
-Նաեւ ասում են, որ բավական մեծ տարածքներ ունեք, որոնք վաճառում եք:
-Չէ, չէ, սուտ են ասում, ազիզ ջան:
-Իսկ, որ Վրաստանում նոր բիզնես պրոյեկտ եք փորձելու իրականացբել, դրան ի ՞նչ կասեք: 
-Ես իրավունք չունեմ բիզնեսով զբաղվելու: Ո՞վ ա տենց բաներ քնում, հելնում, մտածում ու ասում: Առաջին անգամն եմ լսում, չէ նման բան չկա:
-Բա որ բիզնեսով չեք զբաղվում, ի՞նչ միջոցներով եք թանկարժեք ջիպերով շրջում քաղաքում: Երեւի պատգամավորի համեստ աշխատավարձո՞վ:
-Էտի վարկով ենք վերցրել Ամերիա բանկից, փողն էլ ամեն ամիս փակում ենք, էտ ի՞նչ հարցեր եք տալիս:

fnews.am-ը գրում է, որ չնայած նրան, որ ազգիս օրենսդիրներից շատերը հենց նոր են իջել ամպերից ու գրեթե կիսասրբեր են, սակայն որոշների անունների շուրջ ուշագրավ խոսակցությունների պակաս գրեթե չի նկատվում:

Բոլորովին վերջերս էլ, քաղաքական որոշ շրջանակներում ակտիվ խոսակցություններ են սկսվել պտտվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը`հայտնի Մխիկը, բացի օրենքներ գրել-ջնջելուց նաեւ այլ գործերով է փորձում զբաղվել, այն էլ՝ հարեւան Վրաստանում:

Իսկ թե ինչի՞ մասին է գնում խոսքը, ներկայացնում ենք ստորեւ.

-Պարոն Մխիթարյան, վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ Ձեզ պատկանող «Խնուս» ընկերության տարածքը մտադիր եք վաճառել, եւ դուք էլ շատերի նման ցանկություն ունեք ճանապարհ ընկնելու դեպի Վրաստան` իհարկե բիզնես գործունեությամբ զբաղվելու համար:

 -Ազիզ ջան: <Խնուս> ֆիրմա կա, ոչ մեկ էլ չի ուզում վաճառի, դա ուղղակի ճիշտ ա, չի աշխատում:

-Իսկ ինչո՞ւ չի աշխատում:

-Ազիզ ջան, էտի վաղուց ա էղել, մակարոնի ցեխ ա  եղէլ, փակվել ա, եղբայրս ա դրանով զբաղվել, ո՞վ ա ասում տենց բաներ… Վրաստա՞ն խի պիտի գնանք, մեր հայրենիքը թողած:

-Նաեւ ասում են, որ բավական մեծ տարածքներ ունեք, որոնք վաճառում եք:

-Չէ, չէ, սուտ են ասում, ազիզ ջան:-Իսկ, որ Վրաստանում նոր բիզնես պրոյեկտ եք փորձելու իրականացբել, դրան ի ՞նչ կասեք: 

-Ես իրավունք չունեմ բիզնեսով զբաղվելու: Ո՞վ ա տենց բաներ քնում, հելնում, մտածում ու ասում: Առաջին անգամն եմ լսում, չէ նման բան չկա:

-Բա որ բիզնեսով չեք զբաղվում, ի՞նչ միջոցներով եք թանկարժեք ջիպերով շրջում քաղաքում: Երեւի պատգամավորի համեստ աշխատավարձո՞վ:

-Էտի վարկով ենք վերցրել Ամերիա բանկից, փողն էլ ամեն ամիս փակում ենք, էտ ի՞նչ հարցեր եք տալիս:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more