▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ անմեղ անձը այս պահին գտնվում է կալանքի տակ

Ս.թ. հունվարի 8-ին իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների «ջանքերով» էպիլեպսիայով տառապող ՀՀ 24 ամյա քաղաքացին դատապարտվել է չորս ու կես տարվա ազատազրկման: Տես այստեղ

Իմ կողմից խնդրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ ուսումնասիրել վերը նշված հանգամանքները և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալ ներկայացված փաստերին և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով /խոշոր չափերով կաշառք ստանալը/ հարուցվել է քրեական գործ:
Մի բան կարող եմ ավելացնել, որ ակնհայտ անմեղ անձը այս պահին գտնվում է կալանքի տակ:
Իմ կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ արդարացման պահանջով: Դատական նիստը նշանակվել է սթ. փետրվարի 4-ին:

 

Նորայր Նորիկյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more