▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ակոսի» խմբագիրը տուգանվել է թուրքական կուսակցությանը վիրավորելու պատճառով

Թուրքական դատարանը հայերեն և թուրքերենհրատարակվող  «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրՌոբեր Քոփթաշին մեղավոր է ճանաչել թուրքական«Աշխատավորական կուսակցությանը» (ԱԿ-İP) վիրավորելուհամար: Դատարանը Քոփթաշին պատժել է 3000 թուրքականլիրա տուգանքով: Գրում է ermenihaber.am-ը:

2011 թվականի օգոստոսի 26-ին  «Ակոս» շաբաթաթերթումՔոփթաշը հոդված էր հրապարակել,  որը վերաբերում էր «Աշխատավորական կուսակցությանը»: Նշյալ կուսակցությունը դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Քոփթաշի՝ պահանջելով բարոյական վնասների փոխհատուցում:

«Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Քոփթաշի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ մարտի 4-ին դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more