▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստի պարանոցը համբուրած ոստիկանի լուսանկարն ուսումնասիրվում է

mardik.am-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը կայքի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով  ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե օգոստոսի 24-ին ոստիկանների պահվածքը եղել է ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն, ասել է, որ ոստիկանությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա:

Ինչ վերաբերում է  Ֆեյսբուք սոցցանցում  տարածված  և մեծ աղմուկ հանած այն լուսանկարին, որտեղ պարզ երևում է`ինչպես  է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը համբուրել   կին ակտիվիստի  պարանոցը, Արմեն Մալխասյանի խոսքով` ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:

 

Առավել մանրամասն` այստեղ:

Լուսանկարն արվել է  168.am-ի տեսանյութից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more