▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստները հրապարակել են գծատերերի անուններ. ցանկում կա նաեւ Կաթողիկոսի անունը

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները եւ առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով՝ հայտարարում ենք.

Մենք չենք ընդունում քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը:

 ԳԱԼԱ-ն նշում է, որ այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր արդեն հինգերորդ օրն է պայքարում են քաղաքապետարանի անօրինական որոշման դեմ: Ակտիվիստները հայտարարել են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործել է օրենքի կոպիտ խախտումներով:

Նրանք հրապարակել են նաեւ գծատերերի անուններ, ովքեր կանգնած են այս ամենի ետեւում. « Նեմեց Ռուբո, կաթողիկոս, Գալուստ Սահակյան, Ծաղիկ Ռուբո եւ այլն: Նրանք են կանգնած այս ամենի ետեւում»,- ասել են ակտիվիստները եւ հավելել, որ այս որոշումով Երեւանի քաղաքապետարանը նաեւ խախտել է իր իսկ որդեգրած՝ հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: «Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երեւան քաղաքի հանրային ուղեւորափոխադրումների ոլորտը, այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ , անվտանգ եւ քաղաքակիրթ»,- ասել են ակտիվիստները:

Առավել մանրամասն` այստեղ:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more