▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել «Դինամոյի» արգելքը

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և Թբիլիսիի «Դինամոյի» միջև: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 21-րդ րոպեին աչքի ընկավ Ջիգաուրին: Երկրորդ խաղակեսում Գյոզալյանին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հաջորդ փուլ դուրս եկավ «Դինամոն», քանի որ սեփական հարկի տակ հաղթել էր 2:0 հաշվով:

 

0-1` Ջամբուլ Ջիգաուրի, 21

1-1` Նորայր Գյոզալյան, 51

 

«Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով՝

 

1. Գևորգ Կասպարով, 3. Անդրանիկ Ոսկանյան, 4. Ալեքսանդար Տասիչ, 5. Կարեն Մուրադյան, 9. Արտակ Դաշյան (8. Ռաֆայել Ղազարյան, 76), 11. Իրակլի Կվեկվեսկիրի, 17. Արտակ Եդիգարյան, 19. Վահագն Մինասյան (ա), 20. Արթուր Եդիգարյան (6. Սամվել Մելքոնյան, 65), 21. Արտակ Գրիգորյան (10. Խորեն Վերանյան, 84), 22. Նորայր Գյոզալյան:

 

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more