▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբինա Ջանաբայեվան պատմել է իր և Վալերի Մելաձեի որդու մասին

Լեգենդար «Վիա Գրա»խմբի նախկին երգչուհի Ալբինա Ջանաբայեվան այդքան էլ չի սիրում պատմել իր անձնական կյանքի մանրամասները զանգվածային լրատվամիջոցներին: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ, որովհետև նրան անընդհատ մեղադրում են ռուսական շոու բիզնեսի աստղ Վալերի Մելաձեի  օրինակելի ընտանիքի անդորրը խախտելու մեջ: Բացի այդ, Ալբինան Վալերի Մելաձեին պարգևել է  որդի, ում մասին գրեթե ոչինչ չի պատմել: Այնուամենայնիվ, վերջերս երգչուհին

Զլմ-երին խոստովանել է, որ իր տղան ամենևին էլ նման չէ իր աստղային ծնողներին և որ ընդհանրապես չի հետաքրքվում շոու բիզնեսով:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալբինան պատմել  իր 9-ամյա որդու` Կոնստանտինի մասին: Արտամուսնական կապից ծնված Կոնստանտինը (այսպես է

արտահայտվել իր տղայի մասին հենց Ալբինան) Ալբինայի խոսքերով այդքան էլ մեծ ցանկություն չունի հետագայում դառնալ երաժիշտ, երաժշտությունը նրան չի հետաքրքրում::

«Նա այնքան հետաքրքիր է, ինձ նման է, սովորում է շատ լավ, հետաքրքրվում է նախագծերով և շինարարությամբ: Ահա այսպիսի տղամարդու մտածելակերպ ունի նա»,- պատմել է երգչուհին և նշել, որ շատ է հպարտանում իր տղայով:

Ալբինան ոչ մի անգամ պաշտոնապես չի հայտարարել, որ իր որդու հայրը Վալերի Մելաձեն է: Նա ընդամենը ընդգծել է, որ իրենք Կոնստանտինի հոր հետ լավ հարաբերությունների մեջ են: Սակայն ինքը` Վալերի Մելաձեն, հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է.

«Այս, ես որդի ունեմ և այդ մասին ես հայնտել եմ իմ կնոջը դեռ շատ վաղուց: Եվ այն, որ նա իմ տղան է, ես դրանում  կասկած չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more