▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ հնարավոր է՝ կայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման:

Գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է տեղի ունեցել երեկ, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more