▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանն Իսպանիայից լուսանկարներ է հրապարակել

Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հերքում է Սիմոնյանի՝ Իսպանիայում հանգիստը վայելելու մասին տարածվող լուրերը:

«Առավոտից մեր մամուլը թնդում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իբր Իսպանիայում հանգստի մասին լուրից։
Այն, որ լուսանկարը ուներ 2 տարվա վաղեմություն, հարցի մի կողմն է միայն։
Հետաքրքիրն այն է, որ չնայած քիչ առաջ ՔՊ-ն հաղորդեց այսօր կուսակցության վարչության նիստ գումարելու մասին, որին մասնակցել էր նաև պարոն Սիմոնյանը, բայց մեր հարգելի լրատվամիջոցների գործընկերները ոչ միայն չհեռացրեցին այդ կեղծ լուրը, այլև հակառակը` նույնիսկ այն դրել են գովազդի տակ։
Հ.Գ. Հարգելի գործընկերներ, սիրով սպասում եմ ձեր հերքումներին` իհարկե նույն ջերմեռանդությամբ, ինչպիսին որ կեղծ լուրը տարածելիս էր»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ գտնվում է Իսպանիայում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more