▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

«Փաստ»-ն «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար:

14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմել է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից մեզ ընդամենն ասացին, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում»։

Մանրամասները՝ թերթի համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more