▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի նախագահն այսօր ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում: «Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեր բոլոր պարտավորությունները։ Մենք դրանք կատարում ենք արդեն երկու տարի, իսկ Հայաստանը կատարո՞ւմ է դրանք։ Ոչ»,- ասել է Իլհամ Ալիևը։ «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. մեր համբերությունն անսահման չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը»։ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նշել է, որ դա «Հայաստանի պարտավորությունն է, քանի որ պատասխանատվություն է ստանձնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more