▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի, ինչո՞ւ

բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։
Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։
Նախ Ալիևն ասել է, որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։
Ալիևը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ,որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին, իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։
Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ,որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300 .000 ադրբեջանցի…
Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիևը նաև խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում, որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։
Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։
Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։
Էդ ո՞ր օրենքով։
Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։
Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է։
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում, էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Տեսանք քո բանակցածը…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more