▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի կինն ու կուսակցական պրովոկացիան

Մեհրիբան Ալիևայի ՝ նախագահի թեկնածու առաջադվրելու լուրին անդրադարձել է «Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցության  պատվավոր առաջնորդ Մամեդ Ալիզադեն ՝Սևդի Խուրշուդովայի խմբավորուման հայտարարությունը անվանելով պրովոկացիոն  ինքնգործունեություն : Տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը:

«Այդ խմբավորումը  նման որոշում կայացնելու իրավունք չուներ: Դա պրովոկացիա է:Նման որոշումներ ընդունելուց առաջ պետք է  կուսակցության անդամների խորհդակցություն հրավիրվեր, տեղեկացվեր  ինձ և նախագահի գրասենյակ:»,-ասել է Ալիզադեն:

«Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցության ներկայացուցիչ Ֆաթմա Ալիևան էլ իր հերթին նշել է, որ  լուրը  Սևդի Խուրշուդովան տարածել է կուսակցության անունից, առանց համաձայնեցնելու կուսակցության անդամների և ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի   է դարձել, որ իշխանամետ «Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցությունը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալևի թեկնածությունը առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more