▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևին երևի թվում է, թե քանի Պուտինն Օլիմպիադայով է զբաղված, ինչ «ղալաթ» ուզենա կանի

Ադրբեջանը մեր հետ խաղաղ պայմաններում հակամարտելու մի սովորություն ունի համենայն դեպս մինչ վերջին օրերս ուներ` մտցնել լարվածություն, հետո մեկ երկու օրվա ընթացքում հանդարտվել, սակայն այս սցենարը, որը մենք տեսնում ենք հիմա նման չէ իր մշտական սցենարներին:

Բանակցային պրոցեսը խաթարելու միտումով այսպիսի աննախադեպ լարվածություն մտցնելու համար Ալիևին նախադրյալներ էին անհրաժեշտ: Ալիևյան կլանի այս գենետիկ խլամը միշտ աչքի է ընկել իր վախկոտությամբ և անսահման զգույշավորությամբ:

Եվ հիսթերիկ բնույթի այս ագրեսիան , որը վերջին օրերին ի ցույց է դնում Ադրբեջանը պետք է, որ իր հիմնավորումներն ունենան:

Ես իհարկե հասկանում եմ, որ Ալիևը մանկամտության դիագնոզով է տառապում, բայց չեմ կարծում, որ նրան շրջապատող գեներալները չեն հասկանում, որ Ադրբեջանի նման պահվածքը կարող է ճակատագրական լինել իրենց համար, այդ դեպքում հարց է կանգնում`ինչու են նրանք շարունակում լարվածություն մտցնել ամբողջ սահմանով մեկ, ինչի՞  վրա են հույսները դրել… ինչու՞ չեն հանդարտվում:

Միգուցե Ադրբեջանին մշտական խորհուրդ տվողները`Թուրքիան (չեմ բացառում նաև ԱՄՆ-ին և Իսրայելին) այս անգամ շշնջացել են Ալիևի ականջին`քանի Պուտինը զբաղված է Օլիմպիադայով հանգիստ արա ինչ ուզում ես, մեկ է նա չի կարող արձագանքել, քանզի կվախենա իր միջամտությամբ Օլիմպիադայի վրա ստվեր գցել(միտքը հետևյալն է, որ չասեն տեսեք ՌԴ-ն նույնիսկ Օլիմպիադայի օրերին միջամտում է ի հօգոտ Հայաստանի…)

Միգուցե Ադրբեջանի ղեկավարությունն առանց որևէ մեկի խորհրդի է եկել այս եզրահանգմանը, բայց չէ, որ նա պետք է հիշեր, որ նույնիսկ 90-երի սկզբին, երբ ռուսական կողմը բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանին, նույնիսկ այդ պարագայում մենք ունենալով մի քանի անգամ քիչ ռեսուրսներ արժանագույնս դիմակայում էինք Ադրբեջանին

Հ.Գ-Ամեն դեպքում մենք չենք կարող ժխտել, որ այս աննախադեպ լարվածությունը սկսվեց հենց Սոչիի օլիմպիադայի նախաշեմին…

Կարեն Թումանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more