▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւ. «7 տարի հետո Ադրբեջանի բնակչության թվաքանակը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինը»

 

Ադրբեջանի նախագահը կրկին խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման մասին: Հանրապետության օրվա առթիվ երեկ երեկոյան Բաքվում հնչեցրած ուղերձում Իլհամ Ալիեւը կրկին պնդում էր, որ ստատուս քվոն իր երկրի համար անընդունելի է, իսկ դրա հաղթահարման ելքերը` խիստ սահմանափակ: 
«Ընտրությունն այնքան էլ մեծ չէ` կամ ռազմական ճանապարհ, կամ էլ խաղաղ կարգավորում: Ադրբեջանը երկու տարբերակներին էլ պատրաստ է», - հայտարարել է Ալիեւը` նախ  խոսելով  հակամարտության ռազմական լուծման մասին:
«Մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը: Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում են Ադրբեջանի` ինքնապաշտպանության դիմելու իրավունքը: Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ցանկացած տեսակի գործողություն իրականացնել այն տարածքներում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի մաս», - ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նաեւ նշում էր, որ Բաքվում դեռ հույս ունեն հարցը լուծել առանց ուժի կիրառման:
«Առայժմ մենք ցանկանում ենք այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ դրան տանող բոլոր ուղիները դեռ սպառված չեն: Մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր ջանքերը` հարցն արագորեն ու արդարացիորեն լուծելու համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ակնարկելով, թե Բաքվի գլխավոր նպատակն առաջիկայում ոչ այնքան բանակցությունների սեղանի շուրջ բեկում ապահովելն է, որքան  Հայաստանի հետագա թուլացմանը հասնելը:
«Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր  այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածննդի հեռանկարները», - նշել է Ալիեւը` պնդելով նաեւ թե, ժողովրդագրություննն այսօր իր երկրի զինանոնցում առկա գլխավոր զենքերից մեկն է:
«Եթե Ադրբեջանի բնակչության աճի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա 5-7 տարի հետո մեր երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինն է: Նման տարբերությունն ինքնին մեծ ուժ է», - համոզված է Իլհամ Ալիեւը:
Խոսելով բանակցությունների սեղանի շուրջ ընթացող զարգացումների մասին` Ադրբեջանի նախագահը դրանց փաստացի սառեցման ողջ մեղքը կրկին բարդել է պաշտոնական Երեւանի վրա:
«2009-ին Ադրբեջանը  ընդունեց ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքները: Մենք կարծում էինք, որ այդ սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ մեծ համաձայնագրի համար: Հայաստանը, սակայն, մերժեց այդ մոտեցումը», - դիմելով Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին` ասել է Ալիեւը:
Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր այս ելույթն արել է արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մայիսի 27-ին սպանված  ադրբեջանցի 19-ամյա զինծառայողի մահվան լուրին:

Ադրբեջանի նախագահը կրկին խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման մասին: Հանրապետության օրվա առթիվ երեկ երեկոյան Բաքվում հնչեցրած ուղերձում Իլհամ Ալիեւը կրկին պնդում էր, որ ստատուս քվոն իր երկրի համար անընդունելի է, իսկ դրա հաղթահարման ելքերը` խիստ սահմանափակ: «Ընտրությունն այնքան էլ մեծ չէ` կամ ռազմական ճանապարհ, կամ էլ խաղաղ կարգավորում: Ադրբեջանը երկու տարբերակներին էլ պատրաստ է», - հայտարարել է Ալիեւը` նախ  խոսելով  հակամարտության ռազմական լուծման մասին:«Մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը: Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում են Ադրբեջանի` ինքնապաշտպանության դիմելու իրավունքը: Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ցանկացած տեսակի գործողություն իրականացնել այն տարածքներում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի մաս», - ասել է Ալիեւը:Ադրբեջանի նախագահը նաեւ նշում էր, որ Բաքվում դեռ հույս ունեն հարցը լուծել առանց ուժի կիրառման:«Առայժմ մենք ցանկանում ենք այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ դրան տանող բոլոր ուղիները դեռ սպառված չեն: Մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր ջանքերը` հարցն արագորեն ու արդարացիորեն լուծելու համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ակնարկելով, թե Բաքվի գլխավոր նպատակն առաջիկայում ոչ այնքան բանակցությունների սեղանի շուրջ բեկում ապահովելն է, որքան  Հայաստանի հետագա թուլացմանը հասնելը:«Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր  այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածննդի հեռանկարները», - նշել է Ալիեւը` պնդելով նաեւ թե, ժողովրդագրություննն այսօր իր երկրի զինանոնցում առկա գլխավոր զենքերից մեկն է:«Եթե Ադրբեջանի բնակչության աճի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա 5-7 տարի հետո մեր երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի, քան Հայաստանինն է: Նման տարբերությունն ինքնին մեծ ուժ է», - համոզված է Իլհամ Ալիեւը:Խոսելով բանակցությունների սեղանի շուրջ ընթացող զարգացումների մասին` Ադրբեջանի նախագահը դրանց փաստացի սառեցման ողջ մեղքը կրկին բարդել է պաշտոնական Երեւանի վրա:«2009-ին Ադրբեջանը  ընդունեց ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքները: Մենք կարծում էինք, որ այդ սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ մեծ համաձայնագրի համար: Հայաստանը, սակայն, մերժեց այդ մոտեցումը», - դիմելով Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին` ասել է Ալիեւը:

Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր այս ելույթն արել է արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մայիսի 27-ին սպանված  ադրբեջանցի 19-ամյա զինծառայողի մահվան լուրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more