«Մեդիահաբ»-ի լրագրողի հետ զրույցում հավաստիացնելով, որ 2026-ին ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, հիմնադիր Վարդան Ղուկասյանը շարունակեց.
«Ես տեղեկատվություն եմ ստանում, որ բոլոր իմ թշնամիները, բոլոր այն մարդիկ, որոնք կան իմ ցուցակում, որ պետք է դատվեն, կալանավորվեն, արդեն մի տասը օր է՝ սկսել են իրենց ընտանիքի անդամների ու իրենց սիրուհիների համար վիզաներ ստանալ։ Արդեն հասկանալի է՝ ինչ է։ Այսինքն՝ պատրաստվում են մասսայական էմիգրացիայի․․․ Պրոցեսն սկսվել է արդեն․․․ Փախչում են ինձնից։ Երբ որ սկսվի իմ քարոզարշավը, կտեսնեք՝ Վովայի, Արշակի, Սիսիի, քաղաքապետարանի Շավոյի ընտանիքները դուրս են գալու երկրից․․․ Բայց եթե իրենց թվում է` փախնելով պրծնելու են, սխալվում են»։