▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալինա Կաբաևան խոսել է իր և Պուտինի սիրային կապի մասին

Eurosmi.ru-ն գրում է, որ հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևային միշտ էլ սիրավեպ են վերագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսակցությունները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ Սոչի-2014 օլիմպիական  խաղերի բացման արարողության ժամանակ  Կաբևայի մատին նշանադրության մատանի են նկատել: Սակայն  Կաբաևան հրաժարվում է նշել, թե ում հետ է նշանադրվել:

Պետք է նշել, որ Պուտին-Կաբաևա հավանական սիրային կապի մասին սկսել են խոսել դեռ 2008 թվականից, սակայն մարզուհին միշտ հերքել է այդ տեղեկությունը` նույնիսկ այն ժամանակ, երբ Պուտինը պաշտոնապես ամուսնալուծվել է:

Օրեր  առաջ իր միկրոբոլոգում Կաբաևան գրառում է կատարել` ասելով, որ լրագրողները չպետք է խառնվեն իր անձնական կյանքի մեջ, չէ՞ որ, միևնույն է, նրանք իր և Պուտինի սիրավեպը հաստատող որևէ ապացույց չունեն: Սակայն միաժամանակ  մարզուհին գրել է, որ եթե իր և Պուտինի միջև սիրային կապ կա, դրա  մասին կիմանան իրենց հետնորդները և դա կլինի միայն 50 տարի անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more