▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալժիր 3-1 Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ երկրորդ ընկերական խաղն անցկացրեց: Այս անգամ մրցակիցը ԱԱ-ի մասնակից Ալժիրն էր:

Շալանդը փորձարարական կազմ էր դուրս բերել խաղադաշտ, որն էլ առաջին իսկ րոպեներից սկսեց սխալներ գործել: Հարձակման գծում Մաուրո Գևգեոզյանն էր, Մխիթարյանի, Մանուչարյանի և Արասի հետ, իսկ համագործակցությունը նրանց միջև, մեղմ ասած, թույլ էր:

Ալժիրցիների գրոհներն իրենց առաջին պտուղը տվեցին 13-րդ րոպեին, երբ Բելկալեմն անկյունային հարվածի ժամանակ օգտվեց  մեր թիմի «աչալուրջ» պաշտպանների դիրքից՝ գլխով խոցեց Բերեզովսկու դարպասը՝ 1-0:  9 րոպե անց ալժիրցիների գրոհը տեղափոխվեց աջ եզր, որտեղ հերթապահում էր Լևոն Հայրապետյանը. Ղիլասը նետվեց տուգանային հրապարակ և եզրից հուժկու հարվածով գնդակը մխրճեց Բերեզեվոսկու դարպասը՝ 2-0: Ցանկանում էինք գնալ ընդմիջման, բայց Սլիմանին 42-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մեր դարպասն ու հեռացավ ընդմիջման: Երեք դույլ  եռման ջուր Շալանդի գլխին և թիմերը հանդերձարանում են:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ Արթուր Սարկիսովը: «4-րդ գոլ Սաքոն» հենց 46-րդ րոպեին խախտեց իր իսկ ստեղծած ավանդութներն ու կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3-1:

Հաշվի մեջ այլևս փոփոխություններ չեղան: Թիմի կազմում իր նորամուտը նշեց նաև Ալեքսանդր Թումասյանը: Այսպիսով, Շալանդի գլխավորությամբ անցկացրած երկու խաղում Հայաստանի հավաքականը 6 գոլ բաց  թողեց, և խփեց 5-ը: Հուսանք, որ կտեսնենք երբեմնի մեր հավաքականին, որը կհաղթի Գերմանիայի ընտրանուն:

Մենք ուժե՛ղ ենք, մենք հզո՛ր ենք:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more