▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալժիրցի ֆուտբոլիստներն Ադրբեջանի դեմ խաղում անընդհատ «Հայաստան» են բղավել՝ մրցակցին անվանելով «խոզեր»

Ադրբեջանում անցկացվում է ֆուտբոլային մրցաշար՝ Իսլամիադան, որի շրջանակներում տեղի երիտասարդական հավաքականը մրցել է Ալժիրի հասակակից ընտրանու հետ: Հանդիպումը նշանավորվել է սկանդալով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Ֆարիդ Ալ Մելալը խաղի ավարտից հետո խոտածածկին է տապալել ադրբեջանցի խաղացողներից մեկին և սկսել ոտքով հարվածել նրան: Բացի այդ, ալժիրցի ֆուտբոլիստները տակնուվրա են արել հանդերձարանը և վիրավորել մրցավարներին:

Հանդիպումն ավարտվել է Ադրբեջանի հավաքականի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Ինչպես հաղորդել է ադրբեջանցիների ֆուտբոլիստ Մաղսադ Իսաևը, ալժիրցիներն ամբողջ մրցավեճի ժամանակ փորձել են «ծաղրել» իրենց թիմին՝ անընդհատ բղավելով «Հայաստան», ինչպես նաև վիրավորել ադրբեջանցիներին՝ նրանց անվանելով «գնչուներ», «խոզեր» և խոստացել թքել նրանց դեմքերին:

Այդուհանդերձ, սրանք ադրբեջանական մամուլի պնդումներն են, և բացառված չէ, որ իրադարձությունները չափազանցեցված են: Համենայն դեպս, դժգոհություններ միգուցե, իրոք, եղել են, քանի որ մրցաշարն անցկացվում է Ադրբեջանում, և մրցավարները կարող են կողմնակալ որոշումներով հոգեբանորեն ազդել մյուս թիմերի վրա:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more