a1plus.am-ի փոխանցմամբ` պանրի արտահանման ծավալները նվազել են։ Նախատեսվածից 12 տոկոս քիչ պանիր է արտադրվել, կաթի ծավալները կրճատվել են 25-30 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կաթի արտադրության ծավալները նվազել են, քանի որ կիթն այս տարի մեկ ամիս ուշացումով է սկսվել։
Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ Նոր տարվա շեմին պանիրը չի թանկանա։ Սակայն, ըստ նրա, կաթի պակաս կա, հունվար- փետրվար ամսին, եթե կովերի ծինն ուշանա, պանրի դեֆիցիտը բացառել չի կարելի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում