▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա քեֆի են պատրաստվում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին երեկոյան Երևանում գտնվող ռեստորաններից մեկում տեղի կունենա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա բանկետը:

«ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ:

Որոշ պետական կառույցներ վերականգնել են ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչև տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել»:

Մանրամասները` թերթի համարում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more