▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ Լիլիթ Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Տաշիր 2013-ի և մեր բիզնես շոուի մասին

Հիշում եմ' մի առիթով մեկնաբանողներից մեկն առանց իմանալու հայտնեց,որ ես վախենում եմ և դրա համար անդրադարձա Լիլիթ Հովհաննիսյանին,իսկ Սիրուշոյին աչքաթող արեցի և չքննադատեցի: Իրականում ես ծնվել եմ ո'չ դատելու, ո'չ էլ քննադատելու համար: Ես լինելով լրագրող գրում եմ իմ տպավորությունների մասին: Այն կարող է լինել և' քննադատական, և' գովերգող, կարելի է համաձայնել դրա հետ, և 'հակառակը:Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ,որ համաձայնեք ինձ հետ, ոչ էլ ինձ,որ որոշեմ, թե ում մասին գրել, ում աչքաթող անել:
Երեկ կայացած Տաշիր 2013 մրցանակաբաշխության ժամանակ որքան անակնկալի բերեց ֆոնոգրաման, նույնքան էլ զարմացրեց' ոնց թե մեր հայերը այսքան լավ ե՞ն երգում: Ֆոնոգրամային ես դեմ չեմ: Առհասարակ ես երկու մասի եմ բաժանում հայտնիներին, մի մասին գովում եմ,որ երգում են կենդանի ձայնով, մյուսին՝մեծ մասից շնորհակալություն եմ հայտնում ֆոնոգրամա երգելու համար: Չգիտեմ 'դուք ինչպես, բայց ես մտածում եմ' եթե բոլորը կենդանի ձայնով երգեն, շատ մեծ աղետներ կլինի, և դա շատ վատ կանդրադառնա մեր առողջության վրա: Այդ դեպքում իմ շնորհակալությունը կարծում եմ տեղին էր բարի և «տաղանդավոր» աստղիկների համար: Լիլիթ Հովհաննիսյանն ինչպես միշտ զարմացրել է,սա ո'չ առաջին,ո'չ էլ վերջին դեպքն է: Մի տարբերությամբ,որ միշտ ֆոնոգրամա է երգել՝նախագծերը չհաշված: Սակայն, նույնիսկ ամենօրյա ֆոնոգրամայում իմ շատ սիրելի Լիլիթը փորձ չի ձեռք բերել վարպետորեն երգել ֆոնոգրամայի տակ: Եվ «թե աղջիկ լինեիր» երգի ժամանակ շնորհակալություն ոչ թե հայտնեց նա,այլ ֆոնոգրաման : Չեմ հասկանում,եթե նույնիսկ բեքվոկալը ընդունվում է ֆոնոգրամայով ճիշտ,ինչու պետք է աստղի զգացմունքն ու ցանկությունն էլ ֆոնոգրամա լինի...

 

Շարունակությունն՝ այստեղ:

 

Հեղինակ` ՀՈՎՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more