▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե իշխանափոխություն լինի». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, նշեց, որ այն մեծ թափ է հավաքում և հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում՝ հաջողություն կունենա: Հարցին՝ ձեր կարծիքով Բագրատ Սրբազա՞նն է վարչապետի թեկնածուն, նշեց. «Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»:

Լրագողի հարցին՝ ձեզ կտեսնե՞նք Բագրատ Սրբազանի կողքին՝ հարթակում, Սերժ Սարգսյանն ասել է՝ պարտադիր չէ.

«Ես հարթակներ բարձրանալու սովորություն չունեմ, բայց եթե դրա անհրաժեշտություն լինի... Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի»:

Արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետևում նախկիններին տեսնող ՔՊ-ականների հայտարարություններին ու պատասխանելով լրագրողի հարցին՝ վախենո՞ւմ են նախկինների վերադարձից, Սերժ Սարգսյանն ասել է.

«Վախենում են, թող խաչակնքվեն: Ժողովրդական մեթոդներով ո՞նց ա, թող գնան վախը չափեն, սառը ջուր խմեն, բայց մենք վերադառնալու ակնկալիք չունեն, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more