ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատության»-ը հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։ «ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն»,- հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Կոնկրետ որտե՞ղ է տեղակայվելու խորհրդատուն, արդյոք հենց Պաշտպանության նախարարությունում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»:
«Ամերիկացի քաղխորհրդատուն ՀՀ ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին». դեսպանատուն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


