▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ ռեժիսորը «Էմմի» մրցանակի է արժանացել. ո՞վ է նա

Deadline-ը հայտնում է, որ ամերիկահայ ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը «Ռիփլի» սերիալի ռեժիսուրայի համար «Էմմի» մրցանակի է արժանացել:

«Աշխատանքն արդեն պարգև է։ Իսկապես գնահատում եմ այդ պատիվը և կիսում այն բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, ովքեր աշխատել են «Ռիփլիի» վրա։ Ես շնորհակալ եմ նրանց, Netflix-ին և իմ ընտանիքին»,- ասել է ռեժիսորը։

Զաիլյանը նշել է, որ հիացած է Իտալիայի բնապատկերներով, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները։

Ֆիլմում 1960-ականներն են։ Այն պատմում է մի հարուստ մարդու մասին, ով վարձում է մանր հանցագործ Թոմ Ռիփլիին, որպեսզի նա մեկնի Իտալիա և իր որդուն հետ բերի ԱՄՆ:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more