▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ն մտածում է ՀՀ-ում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ»․ ՌԴ ԱՀԾ

Միացյալ Նահանգները սկսել է մտածել, թե ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց» և հետապնդում է Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակ։ Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի  հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը», - նշում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը։

«Սակայն այլ երկրներում և տարածաշրջաններում նմանատիպ պրակտիկաները ցույց են տվել, որ դրանք կործանարար են, դրա օրինակները շատ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում», - ընդգծում է մամուլի ծառայությունը:

«Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more