▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամո՞թ է խոսել սեռական դաստիարակության մասին

Ամո՞թ է խոսել սեռական դաստիարակության մասին
Ժողովուրդ, լրատվամիջոցներ, էս ի՞նչ եք անում…. Ասենք թե, մասնագետը ճամբարներից մեկում խոսել է սեռական դաստիարակության մասին, սա ի՞նչ մեծ ողբերգություն է, որ էսքան մեծ հնչեղություն ստացավ: Սեռական անգրագիտությունից է, որ աղջիկների մեծ մասը բռնաբարվում է, հղիանում է, կյանքին վերջ է տալիս ու էլի չեմ ուզում թվարկել բաներ, որոնք Ձեզ համար գռեհիկ կհամարվեն: Եթե երեխաների ու երիտասարդների խմբին հարցում կատարեք, թե որ թեմայի մասին կուզենաք դասընթացների մասնակցել և այդ հարցումն անել առանց անունների, ես համոզված եմ, որ 99 տոկոսը նշելու է սեռական դաստիարակություն: Այս մասին ծնողներին դժվար է խոսել, բառեր պետք է գտնել, որ բացատրելուց անհարմար իրավիճակի մեջ չընկնել…. որովհետև իմ սերունդն ամաչում էր, անգրագետ էր սեռական դաստիարակության հարցում ու հիմա էլ ունի բարդույթներ սեփական երեխաներին բացատրելու հարցում: Էլ չեմ ուզում խոսել իմ ծնողների սերնդի մասին:
Ես հիշում եմ իմ դպրոցն ու իմ կենսաբանության ուսուցչուհի ընկ. Գևորգյանին, հենց հասանք «Մարդու անատոմիա» գրքին, հարցրեց՝ պատմե՞մ այս մասին, բոլորն ասացին չէ, մենք կգնանք- կկարդանք, ամոթ է…..Ավարտվեց այս ամենը նրանով, որ մի քանի դասագրքային նկարներ նայելուց հետո սահմանափակվեցինք ու համարեցինք, որ այս առարկան յուրացրել ենք….
Չեմ սիրում լավաշ գրել, բայց մենք պետք է խոսենք, բացատրենք երեխաներին ամեն ինչ, ու շատ լավ կլինի, որ դա անեն մասնագետները:
Տեսե´ք-տեսե´ք Վրեժը սլայդներ օգտագործելով խոսել է էս թեմայի մասին. նախ՝ հրավիրել են՝ խոսել է, երկրորդ՝ փողերի լվացումը հաստատ նման դասերով չէ, որ իրականացվում է, երրորդ՝ ամոթ չէ խոսել սեռական դաստիարակության մասին, այո´ պետք է խոսել երկու սեռի ներկայացուցիչների ներկայությամբ, և չթողնել, որ տղաների մոտ որձի բնազդներ ձևավորվեն, աղջիկների գլխին էլ ինչ ասես անեն ու ձայն հանող չլինի:
Անհասկանալի ու խրթին պատմություն, բայց ԶԼՄ-ների մեծ մասը էլի նույն խրթինությամբ ներկայացնում է խնդիրը, հեռուստադիտողի ու ընթերցողի մոտ թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր… 

Աստղիկ Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ երեկ ասուլիս էր հրավիրվել Հայ Ավետարանական եկեղեցուն կից Ավետարանչական բարեգործական ընկերակցության ամառային ճամբարներում անչափահասների և երիտասարդների համար սեռական դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more