armnewstv.am-ը նոր մանրամասներ է ներկայացրել դեպքից, որ տեղի է ունեցել փետրվարի 15-ին Արմավիր գյուղի գերեզմանատանը: Համագյուղացիները 38-ամյա Արթուր Սարխոշյանին և նրա կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին արնաշաղախ վիճակում հայտնաբերել են ժամը 22-ի սահմաններում: Տուժածներին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ Արաքսյա Մարտիրոսյանը մահացել է, իսկ Արթուր Սարխոշյանը` հոսպիտալացվել: Արթուր Սարխոշյանն ուշքի գալով հայտնել է, որ իր և կնոջ կտրվածքները ստացել են սրիչի միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ տղամարդը քարով հարվածել է կնոջ գլխին, ապա սրիչով վնասել նրա պարանոցը, իսկ ավելի ուշ նույն սրիչով վնասել իրեն: Ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 անչափահաս երեխա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: