▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամփոփվեց «Անալիտիկ» կենտրոնի 2013թ. «ԱՍ» մրցանակաբաշխությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ 11 անվանակարգերում կազմակերպված «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է «Տարվա սիրված քաղաքապետ»: Մրցանակների են արժանացել նաև վարչական շրջանների ղեկավարները:

Երևանի քաղաքապետին շնորհված հատուկ մրցանակը ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Մրցանակաբաշխության «Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար» անվանակարգում ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Երկրորդը՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Երրորդ տեղի մրցանակն է ստացել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նույն մրցանակաբաշխության համատեքստում վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: 

Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար և պարտավորվել ավելի եռանդուն աշխատել՝ ի շահ իրենց ղեկավարած վարչական շրջանների և մայրաքաղաք Երևանի: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more