▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամռան ամիսներին գազի ու էլեկտրաէներգիայի սականգները կբարձրանան. «ՀԺ»

«Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: ԱՄՀ առաջարկը պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների հնարավոր բարձրացմամբ:

Այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Վերջինս չկոնկրետացրեց, թե որքան են բարձրանալու սակագները, սակայն նշեց, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին:

Հորթոնը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ կառավարության եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ տեղի ունեցող բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն է: Թե ինչ արդյունքներ են տալիս այդ քննարկումները, ԱՄՀ-ն տեղեկացված չէ:

Այս կառույցը նաեւ չի հաշվարկել, թե գազի եւ էլէներգիայի սակագների բարձրացումը կոնկրետ ինչպիսի ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա, սակայն Մարկ Հարթոնի կարծիքով՝ գնաճի ցուցանիշը առաջիկայում ավելի բարձր կլինի, քան նախատեսված է բյուջեով»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more