▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբովանդակ համագումարներ

Այսօր տեղի ունեցած զույգ համագումարների նկատմամբ հասարակական–քաղաքական սպասումն ավելի շատ էր, քան այն արդյունքն, որին ականատես եղանք։
ԵԿՄ համագումարը, կարծես թե, անցկացվում էր այն բանի համար, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդես գա ընթացիկ հարցերի վերաբերյալ գնահատականներով ու նաև ոմանց, ու առաջին հերթին՝ ԲՀԿ–ին ցույց տա, որ Երկրապահն իր հենարաններից մեկն է։ Սա համարենք մուսկուլների ցուցադրություն։
Գովելի է, որ նախագահն իր ներկայությամբ արժևորում է ԵԿՄ համագումարը, բայց լավ չէ, որ նա է դառնում մի ամբողջ համագումարի միակ հերոսը։
Լավ է, որ ԵԿՄ ղեկավարությունը թարմանում է, բայց լավ չէ, որ դրանում շատանում են մարդիկ, ովքեր առնչություն չունեն ղարաբաղյան պատերազմի հետ։
Ուրախ եմ, որ նույն դահլիճում տեսա հարյուարվոր դուխով ու չկոտրված տղերքի, բայց տխուր եմ, որ այսօրվա համագումարում բացակայում էին ոգեղենականությունն ու Վազգենի շունչը։
ԲՀԿ համագումարում՝ Գագիկ Ծառուկյանի խոսքը գուցե անկեղծ էր մարդկային–բարոյական առումով, բայց հստակ քաղաքական գնահատականների ժլատություն կար։
Լավ չի, որ Հայաստանում սովորություն է դառնում փակ ռեժիմներով ու առանց դիսկուսիաների համագումարների անցկացումը։

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more