▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասներ են բերման ենթարկվել՝ մոտները դանակներ են եղել

Հոկտեմբերի 2-ին վիճաբանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս-ն: Արդեն ոստիկանությունում Գ. Ա-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more