▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անցյալը մերժելով՝ ներկա և ապագա չեն կառուցում». Սենոր Հասրաթյան

 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Senor_Hasratyan.jpg

«Որ մեր երկրում ստեղծված այսօրվա վիճակը նաև նախորդների թույլ տված սխալների հետևանք է, ապացուցման կարիք չունի: Բայց երբ, այդ իրողությամբ հանդերձ, այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու փոխարեն, մենք անընդհատ մատնացույց ենք անում «նախկիններին» և այդ անցյալի մտացածին «ճահճում» մնալով՝ խորտակում մեր ներկան ու ապագան, ստացվում է, որ մենք ոչ թե հակված ենք երեկվա սխալները վերացնելով՝ շարունակել կառուցել այն, ինչ լավ, թե վատ արդեն ունեինք, այլ անգիտակից համառությամբ օժանդակել նրանց, ովքեր իշխանության են եկել՝ անցյալի հետ միասին մեր այսօրն ու վաղը ոչնչացնելու համար... Չգիտակցել այս իրողությունը և շարունակել գնալ այդպիսիների հետևից, նշանակում է մնացածը ևս կորցնել...

Հ.գ.- Անցյալը մերժելով՝ ներկա և ապագա չեն կառուցում... Իմաստուն ժողովուրդները անցյալը ոչ թե մերժում, այլ փոշուց մաքրելով՝ բացում են նրանում եղած լավը և դրա օրինակով շարունակում ստեղծել նորը, ասել է թե՝ ավելի լավը... Չգիտես ինչու, մենք միշտ անում ենք հակառակը և արդյունքում ստանում այն, ինչ որ ունենք այսօր...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more