|
Մեջբերելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառուցելու ցեղասպանության իրական հիմքեր և պետք է հստակեցվի ցեղասպանության ենթարկվածների անվանացանկը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին․ իսկ ո՞րն է այդ ամենի նպատակը․ «Նպատակն այն է, որպեսզի ունենանք մեր միլիոնուկես հայրենակիցների հասցեները, տեղերը, կարող է զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ՝ քիչ, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Դա մեզ է պետք, մինչև մեր անկախ պետություն ունենալը այդ գործը պետք է աներ եկեղեցին, սփյուռքի կառույցները և եթե չի արվել՝ պետք է այդ խնդիրն ունենա սկիզբ ու ավարտ, որպեսզի հակառակ կողմը չկարողանա ասի, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է Քոչարյանը: Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը խոսել է իր ասածի վերաբերյալ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի արձագանքի մասին, նշելով, թե հասկացել է, որ իրեն հարց տվող լրագրողը հետևել է վերջինիս եթերը։ *** |
|
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրև թե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը և այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար: ***
|
|
|
|
Անդրանիկ Քոչարյանը վախեցե՞լ է իր ասածի վերաբերյալ Վարդան Ղուկասյանի արձագանքից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


