▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անդրանիկ Քոչարյանի ծիծաղը շատ բանի մասին է վկայում»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարական հանձնաժողովը չի շտապում քննել, պարզել պատերազմում մեր պարտության պատճառները, երևի իրենց դա հետաքրքիր չէ, կամ՝ գիտեն դրա պատասխանը։ Այդ հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ծիծաղը Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ, շատ բանի մասին է վկայում։
Երբ ես գնում եմ խանութ՝ 15 հազար դրամանոց կոշիկ գնելու, հետս մարդ եմ տանում, որ նա օգտակար խորհուրդներ տա, կոշիկը շատ անգամ, տնտղում եմ, փորձում, բա 130-160 միլիոն դոլարով 4 հատ ՍՈՒ-30 ինքնաթիռ գնեցին, այդ կապակցությամբ ՊՆ հանձնաժողով չկա՞ր, դրա անդամները չտեսա՞ն, որ ինքնաթիռները հրթիռներ չունեն, թե՞ դրանք գնել էին միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը դրանցով սելֆի անի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more