▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանում է իրեն բերման ենթարկելու պատճառները

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին երեկ ոստիկանություն բերման են ենթարկել` հասարակական կարգը խանգարելու, ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար: Այս մասին galatv.am-ին փոխանցել է Անդրիաս Ղուկասյանը՝ հայտարարելով, որ ինքը համաձան չէ տվյալ մեղադրանքի հետ և  բողոքարկում է:

«Իբր չեմ ենթարկվել ոստիկանի օրինական հրամանին, որը, բնականաբար, ես չեմ ընդունել: Երեք ժամ պահել են, ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ երեկ, երբ քաղաքացիների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդում էր, իսկ մյուս մասը շարունակում էր մնալ Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանների կողմից շրջափակված, Անդրիաս Ղուկասյանը, որպես դրության ելք, հայտարարեց, որ պետք է սկսել նստացույց եւ նրա հետ համաձայն էին Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները: ԳԱԼԱ -ի այն հարցին, թե արդյո՞ք նստացույցի մասին հայտարարությունը չէր պատճառը, որ նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին, Անդրիաս Ղուկասյանը համաձայնել է՝ ասելով. «Բնականաբար, իմ կարծիքով` այո´, դրա համար ուզեցին ինձ մեկուսացնել հասարակությունից եւ մեղադրել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ, ես չեմ ընդունել արձանագրությունը եւ բողոքարկելու եմ»:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more