▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանից բրենդ կերտելու «հարկավորների» փորձերը ձախողվեցին

 

 

 

 

 

 

 

 

 

«Թե նախագահական ընտրություններում, թե հետընտրական զարգացումների ընթացքում «հարկավորների» կողմից անվերջ փորձ է արվել Անդրիաս Ղուկասյանից կերտել բրենդ, ինչը չի հաջողվել»,- տեղեկացնում են «Իրատես de facto» թերթի աղբյուրները:

«Չնայած Անդրիասը, ըստ մեր աղբյուրների, շատ մոտ էր դրան. Բաղրամյան պողոտայում նստացույցի կազմակերպման, դրա հաջողության, ապա ձերբակալվելու դեպքում, նրա ակտիվիստները շատ բուռն տեմպերով, հիմա էլ` ինաուգուրացիայից հետո, պայքարելու էին Անդրիասի իրավունքների ոտնահարման դեմ` պայքարի ոգին վառ պահելով մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններին հաջորդող հետընտրական զարգացումներ: Շատ մեծ է եղել այս սցենարի եւ մոդերատորների հիասթափությունը, որ որեւէ մեկը, էլ առավել Անդրիասը, չի ձերբակալվել, այլ, բերման ենթարկվելուց «վայրկյաններ» անց, «Զորավար» Վլադիմիր Գասպարյանը, ով աղոթելու լուրջ գործով էր զբաղված ու «հոգեւոր մաքրումի» էր տանում հայոց բազմաչարչար քաղաքական դաշտը (անելով մի բան, որն այդպես էլ լավ չհասկացվեց հայոց մեջ. նա վիբրացիա էր փոխում, ու հենց այդ վիբրացիան էր, որ «օգնում» էր Անդրիասի ու նրա հայրիկների պրոյեկտների տապալմանը), եւ ուրեմն, Վովա Գասպարյանն ասել էր` բաց թողեք, թող գնա Անդրիասը: Չնայած նաեւ պնդում են, թե Անդրիասը նույնպես հոգնել է այս պայքարից, ու չեն բացառում, որ ինչ-որ մի պահից սկսած, եթե «Զորավարը» հանկարծ հոգնի վիբրացիա փոխելուց, Անդրիասը կդիմի որեւէ դեսպանատուն` քաղաքական ապաստան խնդրելու»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more