▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ միջին մակարդակի դետեկտիվ գրքույկում այսպիսի բան չես գտնի

Ես հասկանում եմ, որ եթե ինչ-որ չինովնիկ, որ ոլորտից էլ նա լինի, փորձում է սուտը ճշմարտության տեղն անցկացնել՝ կանգնում է տրամաբանական խնդիրների առջև: Այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող, սակայն կարդալով այս երկար մեջբերումը մեղադրական երակացությունից, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ, չլինելով անգամ իրավաբան, երբեք չէի ստորագրի նման մեղադրական եզրակացության տակ: Վայելե՛ք, հայեր.

«... նա իր եղբայր Ա.Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թ. հունիսի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Ս.Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին՝ իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Ս.Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Ավելացնեմ, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ միջին մակարդակի դետեկտիվ գրքույկում այսպիսի պարբերություն չես գտնի:

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more